Հայտնի է 2015թ. Եվրոպայում տեղի ունեցած լավագույն իրադարձությունը

11:38 • 11.11.15

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացել է European Best Event Awards մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում հայտնի է դարձել 2015թ. Եվրոպայում տեղի ունեցած լավագույն միջոցառումը։

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, հաղթող է ճանաչվել հանրահայտ Վաթերլոոյի ճակատամարտի 200- ամյակին նվիրված տոնակատարությունը, որը հաղթել է նաև «Լավագույն զանգվածային միջոցառում» և «Լավագույն տոնակատարություն» անվանակարգերում:

 

Նշվում է, որ «Լավագույն մշակութային միջոցառում» անվանակարգում հաղթել է Inferno ներկայացումը, որով տեղի է ունեցել մրցանակաբաշխության բացման արարողությունը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ European Best Event Awards-ի գլխավոր կազմակերպիչը բելգիական VO Communication ընկերությունն է։

Հայտնի է 2015թ. Եվրոպայում տեղի ունեցած լավագույն իրադարձությունը