Սիեթլի իշխանությունները կմաքրեն հանրահայտ «Ծամոնի պատը» (լուսանկարներ)

16:27 • 11.11.15

Ամերիկյան Սիեթլ քաղաքի իշխանությունները պատրաստվում են մաքրել Փայք Փլեյս շուկայի հարևանությամբ գտնվող «Ծամոնի պատը», որը գոյություն ունի արդեն 20 տարի։

 

Ինչպես նշում է New York Daily News-ը, ըստ հաշվարկների՝ պատից հեռացվելու է 1 մլն-ից ավելի ծամած մաստակ։

 

Աղբյուրը նկատում է, որ «Ծամոնի պատը» Սիեթլի ամենահայտնի ու զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող վայրերից մեկն է:

 

Հայտնի է, որ ծամած մաստակը «Մարքեթ» թատրոնի շենքի հետին պատին կպցնելու «ավանդույթը» ձևավորվել է 1993թ.:  Թատրոնի աշխատողները 2 անգամ փորձել են մաքրել պատը, սակայն դա նրանց չի հաջողվել։

The sticky landmark will be cleaned after 20 years.

A "No Parking Any Time" sign is covered with gum in Seattle.

Contact your local office for all commercial or promotional uses.The use of Los Angeles Times images for political advertising or endorsements is not permitted.

Սիեթլի իշխանությունները կմաքրեն հանրահայտ «Ծամոնի պատը» (լուսանկարներ)