Որսագողերը 1 տարում Կոնգոյում 200-ից ավելի փիղ են սպանել (լուսանկարներ)
Վայրի բնության որոշ ներկայացուցիչների, հատկապես՝ փղերի հանդեպ որսագողությունը վերջին շրջանում հասել է ահռելի ծավալների, ինչի մասին անդադար ահազանգում են ակտիվիստները։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 1 տարվա կտրվածքով Կոնգոյի Գարամբա ազգային պարկում որսագողերը սպանել են 200-ից ավելի փիղ:
Ըստ վիճակագրական տվյալների՝ անցած 2 տասնամյակների ընթացքում կենդանիների ապօրինի սպանդի հետևանքով փղերի քանակը Գարամբայում 11.000-ից նվազել է` հասնելով 1.782-ի։
Աղբյուրը մանրամասնում է, որ կենդանիներին սպանում են թանկարժեք փղոսկրի, ինչպես նաև` ադրենալինի պակասը լրացնելու և զվարճանալու համար։


















