ԱՄՆ-ում Ցեղասպանությանը նվիրված «Ժխտումն ու հիշողությունը» խորագրով համաժողով է անցկացվել
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման շրջանակներում ԱՄՆ Իլինոյս նահանգի Հյուսիսարևմտյան համալսարանում համալսարանական համաժողով է անցկացվել` «Ժխտումն ու հիշողությունը» խորագրով:
Ինչպես տեղեկացնում է prensa centro armenio-ն` համաժողովին մասնակցել են տարբեր հայտնի համալսարանների պրոֆեսորներ, ովքեր դատապարտել են մարդկության դեմ կատարված հանցագործության ժխտողականությունը: Նրանց թվում ելույթ է ունեցել նաև թուրք պրոֆեսոր Իփեք Յոսմաօղլուն` ընդգծելով, որ «բռնության ժխտողականություն էլ ավելի լուրջ է: Ամենաահավորը հիշողությունը ջնջելն է»:
Ելույթ է ունեցել նաև Լաֆայետի (Ֆլորիդա) համալսարանի պրոֆեսոր Ռեյչլ Կոշկարյանը, ով խոսել է հայոց պատմական հուշարձանների մասին, որոնցից հարյուրավորներն անհետացել և ավերվել են 20-րդ դարում` որպես Հայոց ցեղասպանության հետևանք:










