Ճապոնիայում նախարարին մեղադրում են կանացի ներքնազգեստ գողանալու համար

12:09 • 11.11.15

Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորները խնդրել են տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Ցուեսի Տակագիին բացատրություն տալ նրան վերագրվող կանացի ներքնազգեստի գողության առնչությամբ, գրում է lenta.ru-ն՝ JapanToday-ին հղումով։

 

Ինչպես նշում է կայքը, Տակագին սկանդալի կենտրոնում է հայտնվել հոկտեմբերին նախարար նշանակվելուց անմիջապես հետո։ Բացի նրանից, որ նրան կասկածում են ընտրությունների մասին օրենքների խախտումների համար, ճապոնական շաբաթաթերթերից մեկն էլ չինովնիկին մեղադրել է 30 տարի առաջ կատարված գողության համար. ըստ թերթի՝ 30 տարի առաջ նախարարը երիտասարդ կնոջ տուն է մտել և գողացել նրա ներքնազգեստը։


Նշվում է, որ այդ ժամանակ ոստիկանությունը հարցաքննել է Տակագիին, սակայն նրան հաջողվել է խուսափել պատժից։

 

Սակայն նախարարը հերքել է բոլոր մեղադրանքները։ «Նման լուրեր միշտ տարածվում են ընտրություններից առաջ»,- ասել է նա։

 

Ճապոնիայում նախարարին մեղադրում են կանացի ներքնազգեստ գողանալու համար