Չեխիայում ներգաղթյալները հացադուլ են հայտարարել

10:31 • 11.11.15

Չեխիայում ժամանակավոր կացարաններից մեկում տասնյակ ներգաղթյալներ հացադուլ են հայտարարել` բողոքելով հաստատությունում իրենց մնալու ժամկետների ավելացման դեմ, գրում է Корреспондент-ը:

 

Աղբյուրը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին կենտրոններից մեկում, որը տեղակայված է մայրաքաղաք Պրահայից 90 կմ դեպի արևմուտք:

 

«Առավոտյան 44 մարդ հացադուլ է սկսել, օրվա ընթացքում նրանք արդեն ավելի քան 60-ն էին: Դա տեղի է ունեցել ոչ թե պահման պայմանների, այլ ժամկետների ավելացման պատճառով, նրանք չեն հասկանում` ինչո՞ւ է դա տեղի ունենում»,- ասել է կամավորներից մեկը:

 

ԵՄ սահմանային գործակալության վերջին տվյալների համաձայն` 2015թ. առաջին 10 ամիսների ընթացքում ԵՄ երկրների տարածք է մտել մոտ 1.2 մլն ներգաղթյալ։

Չեխիայում ներգաղթյալները հացադուլ են հայտարարել