Ռուսաստանը ԵՏՄ գործընկերներին մեղադրում է պետական գնումների հասանելիությունը սահմանափակելու համար

13:15 • 11.11.15

Եվրասիական տնտեսական միության պայմանագրով պետպատվերի հասանելիությունը պետք է միանման լինի դրա բոլոր անդամների ընկերությունների համար՝ այնպես, ինչպես ազգայիններինը։ Սակայն ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունում կարծում են, որ այդ պահանջը չի կատարվել։

 

Այդ պատճառով նախարարությունը նոտա է հղել Ղազախստանի ու Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, ինչպես նաև Բելառուսի առևտրի նախարարությանը, գրում է «Ведомости»-ն։

 

«Ղազախստանը հաստատել է 245 տեսակի ապրանք, որոնք կարող են գնվել միայն ղազախ արտադրողներից։ Կա նաև ղազախստանյան հնարավոր մատակարարների բազա։ Ղազախստանի հետ հիմնական խնդիրն էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ընդունման բացակայությունն է»,-ասված է նոտայում:

 

Նոտայից հետևում է, որ Հայաստանում գնումների փաստաթղթերը ռուսերեն չեն թարգմանվում, որը հանդիսանում է Մաքսային միության պաշտոնական լեզուն։

 
Ռուսաստանը ԵՏՄ գործընկերներին մեղադրում է պետական գնումների հասանելիությունը սահմանափակելու համար