Վրաստանի ՆԳՆ-ն Սոմալիի տասը քաղաքացու է ձերբակալել սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ
Ներքին Գործերի նախարարության սահմանային ոստիկանության հետաքննչական -օպերատիվ հիմնական ղեկավարության, ցամաքային սահմանի պաշտպանության բաժնի և պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները միասնական անցկացված հետաքննչական-օպերատիվ գործողությունների արդյունքում Ախալցխայի, Կարծախի և Նիալայի պաշտպանական շրջաններում ձերբակալել են Սոմալիի Հանրապետության տասը քաղաքացու Վրաստանի սահմանը անօրեն հատելու փորձի ժամանակ. տեղեկացնում է akhaltskha.net-ը։
Հետաքննչական աշխատանքները ընթանում են Վրաստանի պետական սահմանը անօրեն խմբային հատելու փորձի փաստի հիման վրա: Քննչական աշխատանքները իրականացնում է Սահմանային ոստիկանության հետաքննչական-օպերատիվ հիմնական ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է վերջին շրջանում, երբ Սոմալիի քաղաքացիները խմբովի փորձում են ապօրինի հատել Վրաստանի պետական սահմանը և անցնել Թուրքիա:










