Ուկրաինայում զորավարժությունների ժամանակ ռազմական ինքնաթիռ է կործանվել

14:42 • 11.11.15

Զապորոժիեում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Ուկրաինայի օդուժին պատկանող Su-25 ռազմական ինքնաթիռը:

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը:

 

Ավիավթարի հետևանքով զոհվել է 1992 թվականին ծնված օդաչուն: Դեպքի վայրում աշխատում է որոնողա-փրկարարական խումբը:

 

Փաստի առթիվ սկսվել է քննություն: Դեպքի պատճառներն ու հանգամանքները ճշտվում են:

Ուկրաինայում զորավարժությունների ժամանակ ռազմական ինքնաթիռ է կործանվել