Փակված ՓՄՁ-ների կողքին նաև նորերն են բացվում. փոխնախարար

15:30 • 11.11.15

 

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը:


Ինչպես հայտարարեց հարցի հարակից զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, օրենսդրական փոփոխությունը ենթադրում է վարչարարության բարելավման ու արդիականացման ընդարձակ համակարգ:
 

Այս առնչությամբ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փոխնախարարից հարցրեց՝ պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե   հազարավոր ՓՄՁ-ներ են փակվում, վիճակագրական ի՞նչ տվյալներ կան:


«Որքա՞ն ՓՄՁ է փակվել մեկ տարվա ընթացքում»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:


Վախթանգ Միրումյանը պատասխանեց, թե այս պահին չունի տեղեկատվություն՝ քանի ՓՄՁ է փակվել: Միաժամանակ, փոխնախարարն ասաց, որ փակված ՓՄՁ-ների կողքին նաև նորերն են բացվում:
 

Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ շատ ՓՄՁ-ներ փակվում են, որովհետև չեն դիմանում հարկային ճնշումներին: ԲՀԿ խմբակցության ղեկավարը նորից հորդորեց տրամադրել տվյալներ՝ վերջին մեկ տարվա ընթացքում քանի ՓՄՁ է փակվել, որքան նոր ՓՄՁ է բացվել, որպեսզի դրանց տարբերությունից պարզ դառնա ոլորտի նկարագիրը:

 

Փակված ՓՄՁ-ների կողքին նաև նորերն են բացվում. փոխնախարար