Ավստրալիայում սևամորթ աշակերտներին դուրս են հանել Apple-ի խանութից
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում 6 սևամորթ դպրոցականի դուրս են վռնդել Apple-ի խանութից:
The Independent-ի փոխանցմամբ` աշխատակիցներից մեկը որոշել է, որ դեռահասները կարող են գողություն անել և խնդրել է նրանց անմիջապես հեռանալ խանութից: Միջադեպի մասին ֆեյսբուքյան գրառմամբ ավելի ուշ տեղեկացրել է դպրոցականներից մեկը:
Աշակերտները փորձել են պարզել իրենց նկատմամբ կասկածանքի պատճառը, սակայն խանութի աշխատակիցն ու պահակախումբը ոչ մի բացատրություն չեն տվել:
Apple-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ միջադեպի հետ կապված հետաքննություն կանցկացվի և ընդգծել է, որ ընկերության աշխատակիցները հաճախորդներին չեն տարբերակում` «ըստ տարիքի, սեռի, ազգության և մաշկի գույնի»:










