Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգնել ՌԴ-ին «Իսլամական պետության» դեմ պայքարում. Բակո Սահակյան

16:16 • 12.11.15

Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ-ի ռազմատիեզերական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար։ Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ռուսաստանում Արցախի օրերին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

 

«Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,- հայտարարել է պետության ղեկավարը՝ հղում անելով Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը։

 

«Երբ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվի, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել տվյալ ենթակառուցվածքի օգտագործման հարցը»,-ասել է Բակո Սահակյանը:

 

Արցախի նախագահը հստակեցրել է, որ օդանավակայանը կհամալրվի ժամանակակից տեխնիկայով, որն անհրաժեշտ է բարձրտեխնոլոգիական ավիացիայի պահանջները բավարարելու համար։

 

«Օդանավակայանի պատրաստումը պայմանավորված է միայն հումանիտար նպատակներով»,-նշել է նախագահ Սահակյանը՝ հավելելով, որ Ստեփանակերտի օդանավակայանն իր գործառույթներով չի զիջելու միջազգային օդանավակայաններին, օրինակ՝ մոսկովյան «Շերեմետևոյին» կամ երևանյան «Զվարթնոցին»։

 

Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգնել ՌԴ-ին «Իսլամական պետության» դեմ պայքարում. Բակո Սահակյան