Բրազիլիայում Էբոլայի կասկածանքով մի տղամարդու են հոսպիտալացրել
Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է Էբոլա վիրուսով վարակված լինելու կասկածանքով 46-ամյա տղամարդուն հոսպիտալացնելու մասին:
Ինչպես տեղեկացնում է բրազիլական Jornal do Brasil պարբերականը` տղամարդը Բրազիլիա է վերադարձել Գվինեայից նոյեմբերի 6-ին: Երկու օրից բարձր ջերմության, մկանային ցավի և գլխացավի ախտանիշներով վերջինս հիվանդանոց է դիմել բրազիլական Մինաս Ժերայս նահանգի Բելու Օրիզոնտե քաղաքում:
Նոյեմբերի 11-ին նրան տեղափոխում են Ռիո դե Ժանեյրո` անվտանգության չափանիշներին համապատասխան պայմաններում Էբոլայի առկայությունը ստուգելու համար:
Ներկա պահին հիվանդանոցի աշխատակիցներն ու այն մարդիկ, ում հետ շփվել է բրազիլացին, գտնվում են կարանտինում:










