Մոսկվա-Երևան՝ վթարված ավտոբուսի վարորդին մեղադրանք է ներկայացվել

22:24 • 12.11.15

ՌԴ Տուլայի մարզում վթարված Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վարորդին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

«ՆԳՆ Տուլայի շրջանի վարչությունը վարորդին մեղադրանք է ներկայացրել «Տրանսպորտային միջոցի շահագործում, ինչը հանգեցրել է երկու և ավելու մարդու մահվան» հոդվածով: Այժմ նա մեղադրյալի կարգավիճակում է գտնվում», - հաղորդել են ՆԳՆ վարչության մամլո կենտրոնից:

Ավտոճանապարհային պատահարից հետո քրեական գործ էր հարուցվել: Վերոնշյալ հոդվածով  որպես պատիժ նախատեսվում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկում:

Նշենք, որ ներկա պահին դիտարկվում է վթարի  երկու վարկած` ղեկին վարորդի քնով անցնելու և ավտոբուսի  տեխնիկական անսարքության հավանականությունը:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի գիշերը: Ավտոբուսում 59 ուղևոր է գտնվել, որոնցից 9-ը մահացել են:

 

Մոսկվա-Երևան՝ վթարված ավտոբուսի վարորդին մեղադրանք է ներկայացվել