Femen-ի ակտիվիստները մերկացել են Ուկրաինայի խորհրդարանի առաջ` միասեռականների աջակցության համար
Femen շարժման մասնակիցները մերկացել են Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով Աշխատանքային օրենսգրքում սեռական պատկանելիության կամ սեռական կողմնորոշման պատճառով խտրականության արգելքի մասին փոփոխություն ընդունել, գրում է lenta.ru-ն։
Աղջիկներին, ում կրծքերի վրա գրված է եղել «Ստո՛պ հոմոֆոբ», ձերբակալել են դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները: Ոստիկաններն ակտիվիստներին ծածկել են վերարկուներով։
Նոյեմբերի 10-ին Գերագույն ռադան ընդունել է օրենքների փաթեթ, որոնք անհրաժեշտ են Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու համար։ Դրա հետ մեկտեղ խորհրդարանականները հրաժարվել են պաշտպանել Աշխատանքային օրենսգրում փոփոխությունը, որն արգելում է ռասայական, կրոնական և սեռական կողմնորոշման պատճառով խտրականությունը։
Նոյեմբերի 9-ին փոփոխությունը պաշտպանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նա հայտարարել է, որ «որպես Սահմանադրության երաշխավորող»՝ նա հանդես է գալիս «ուկրաինացի քաղաքացիներից ցանկացածի նկատմամբ ցանկացած հիմքով խտրականության դեմ» և նշել է, որ այդ օրենքի ընդունումը քայլ կլինի ուկրաինացիների համար Շենգենյան գոտու բացման համար։










