ԶԼՄ-ները հայտնում են Ferrari-ի կամ Mercedes-ի հետ Շումախերի որդու հնարավոր պայմանագրի մասին
Ferrari և Mercedes ավտոմրցարշավային թիմերը հետաքրքրված են «Ֆորմուլա-1»-ի լեգենդար ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերի որդու՝ Միկի հետ հնարավոր համագործակցությամբ, հաղորդում է interfax.ru-ն։
16-ամյա Միկ Շումախերը վերջերս ավարտել է իր դեբյուտային սեզոնը գերմանական «Ֆորմուլա-4»-ում և մտադիր է շարունակել կարիերան եվրոպական «Ֆորմուլա-3»-ում։
Հաղորդվում է, որ Շումախեր կրտսերն այս շաբաթ եղել է Մարանելոյում գտնվող Ferrari-ի բազայում, ինչպես նաև փորձեր է արել Մոնցայում՝ Ferrari-ի ակադեմիայի ղեկավար Լուկա Բալդիսյերիի հսկողությամբ։
Kolner Express-ի տեղեկություններով՝ Միկ Շումախերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Mercedes-ը։ Գերմանական թիմը հրավիրել է երիտասարդին Շտուտգարտում իր միջոցառումներից մեկին։










