Հաստատվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի թեկնածուների ցանկը

17:28 • 12.11.15

Հաստատվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի թեկնածուների վերջնական ցանկը, հաղորդում է korrespondent.net-ը։

 

2016 թվականի փետրվարի 26-ին Ցյուրիխում ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսում կայանալիք ընտրություններին հնարավորություն կտրվի քվեարկել 5 թեկնածուներից մեկի օգտին.

 

-ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնի,

-Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ, շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆայի,

-ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանի,

-ՈւԵՖԱ-ի գլխավոր քատուղար Ջանի Ինֆանտինոյի,

-հարավաֆրիկացի քաղաքական գործիչ և գործարար Տոկո Սեքսվալեի օգտին։

 

Նշվում է, որ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի կողմից բոլոր թեկնածուների մանրամասն ստուգումից հետո ընտրարշավին մասնակցել թույլ չի տրվել Լիբերիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Մուսա Հասան Բիլիթիին: Նման որոշման պատճառները չեն նշվում:

 

Բացի այդ, ցանկում տեղ չի գտել նաև ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ Միշել Պլատինին, ով երեք ամսով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից ՖԻՖԱ-ի ֆինանսական խարդախություններին իր ներգրավվածության հետաքննության առնչությամբ։

 

 

Հաստատվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի թեկնածուների ցանկը