Հունաստանում 24-ժամյա համընդհանուր գործադուլ կանցկացվի
Հունաստանում այսօր մեկօրյա համընդհանուր գործադուլ կանցկացվի, ամբողջ երկրում նախատեսվում են բողոքի ակցիաներ ընդդեմ կառավարության քաղաքականության, հայտնում է РИА Новости-ն:
Ամբողջ օրը փակ կլինեն պետական և համայնքային հաստատությունները, հիվանդանոցները, դեղատները: Փոփոխվել է հանրային տրանսպորտի աշխատանքի գրաֆիկը, դադարեցվել է երկաթուղային և ծովային երթևեկությունը, չեղարկվել են ավելի քան 30 ներքին չվերթեր։ Փակ կլինեն նաև թանգարանները:
Գործադուլ կանցկացնեն նաև լրագրողները, նրանք կլուսաբանեն միայն այն իրադարձությունները, որոնք կապված են բողոքի ակցիաների հետ:
Հանընդհանուր գործադուլին աջակցել են բոլոր առաջատար արհմիությունները, որոնք նախատեսում են ցույցեր կազմակերպել Աթենքի կենտրոնում:










