Ստամբուլում «Իսլամական պետությանն» անդամակցելու մեղադրանքով 11 մարդ է ձերբակալվել
Ստամբուլի նահանգային ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ոստիկաններն ու ուղղաթիռները Բաղջըլար, Էսենլեր, Սիլիվրի, Բահչելիէվլեր շրջանների ավելի քան 20 հասցեներում համաժամանակյա գործողություն են իրականացրել։
Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, հատուկ գործողության ընթացքում «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցելու համար կասկածվող 11 մարդ է ձերբակալվել։
Նրանցից 7-ն օտարերկրացիներ են։
Կասկածյալների տներում ոստիկանները խուզարկություն են իրականացրել: Չի բացառվում, որ ձերբակալվածների թիվը կարող է ավելանալ։










