Կիմ Չեն Ընը հայտնել է Հրվ. Կորեայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու ձգտման մասին

09:42 • 12.11.15

Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Լյու Յունշանի հետ հանդիպման ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցանկություն է հայտնել նվազեցնել լարվածությունը Կորեական թերակղզում և Կորայի Հանրապետության հետ բարեկամական հարաբերություններ հաստատել, փոխանցում է Газета-ն:

 

Ավելի ուշ նրանց զրույցի մանրամասները ներկայացվել են հարավկորեացի խորհրդարանականների խմբին, որոնք այս շաբաթ այցելել են Պեկին։

 

Նրանց հետ զրույցում Յունշանը վստահություն է հայտնել, որ միջկորեական հարաբերություններն աստիճանաբար կբարելավվեն, սակայն նշել է, որ այդ գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում։