Քրդական բանակն Իրաքի հյուսիսում ԻՊ-ի դեմ հարձակման է անցել
Քրդական զինված ուժերն Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքում խոշոր ռազմական գործողություն են սկսել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ։
Իսլամիստները գրավել են քաղաքը 2014 թվականի վերջին։ Այդ քաղաքով է անցնում գրոհայինների համար մատակարարումների գլխավոր գծերից մեկը։
Հարձակմանն աջակցում են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածները։ Նշվում է, որ Սինջարն ԻՊ-ի համար ռազմավարական կետ է, որը կապում է Իրաքում և Սիրիայում նրանց երկու գլխավոր հենակետերը՝ Մոսուլը և Ռաքքան։
«Հարձակումը սկսվել է ժամը 7:00-ին, փեշմերգայի ուժերն անցել են հարձակման մի քանի ուղղություններով՝ Սինջար շրջանի կենտրոնն ազատելու համար»,- France-Presse գործակալությանը հայտնել է գեներալ-մայոր Էզեդին Սաադունը։










