Առնվազն 30 ուսանող է անհետացել Մեքսիկայում

09:54 • 12.11.15

Առնվազն 30 ուսանողներ այն նույն ուսումնական հաստատությունից, որտեղից 2014թ. սեպտեմբերին առևանգվել և, ենթադրաբար, սպանվել են 43 ուսանողներ, անհետացել են Մեքսիկայի Գերերո նահանգում ոստիկանության հետ բախումներից հետո, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով անկարգության մասնակիցներին։

 

Բախումները տեղի են ունեցել նախօրեին Չիլպանսինգո և Տիստլա քաղաքների միջև մայրուղում։ Ուսանողները եղել են մի քանի ավտոբուսներում:
 

Առնվազն 20 ուսանողներ բախումների ընթացքում ստացել են տարբեր աստճանի վնասվածքներ, ձերբակալվել է 10 մարդ:

 

Հիշեցնենք, որ 2014թ. սեպտեմբերի 26-ն Իգուալա քաղաքում անհետացել էին մի խումբ ուսանողներ։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ուսանողներին առևանգել և հանցագործներին են փոխանցել ոստիկանները, որից հետո նրանք, ենթադրաբար, սպանվել են, իսկ նրանց մարմինները` այրվել: Այդ գործով ձերբակալվել է 111 մարդ, այդ թվում` Իգուալայի նախկին քաղաքապետը և ոստիկանության բազմաթիվ պաշտոնյաներ։

 

Առնվազն 30 ուսանող է անհետացել Մեքսիկայում