Մոսկվայից Հոնկոնգ թռչող «Աէրոֆլոտ»-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում
«Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Մոսկվայից չվերթ էր իրականացնում Հոնկոնգ, հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում, հայտնում է Комсомольская правда-ն:
Ինքնաթիռի անձնակազմը որոշել է ընդհատել թռիչքը, քանի որ ուղևորուհիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Նովոսիբիրսկի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո հիվանդ ուղևորուհուն փոխանցել են բժիշկներին, ինքնաթիռից իջել է նաև նրա ամուսինը:
Կինը հոսպիտալացվել է, իսկ ինքնաթիռը շարունակել է ճանապարհը դեպի Հոնկոնգ։










