Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար բացատրություններ են վերցվել տարբեր անձանցից
Թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեում տարվող քննության շրջանակներում տարբեր անձանցից վերցվել են բացատրություններ, որոնց բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
«Արդյունքների մասին տեղեկատվություն կկտրամադրվի լրացուցիչ, այլ մանրամասներն այս փուլում հրապարակման ենթակա չեն»,– փոխանցեցին ՀՔԾ–ից:
Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտե ահազանգ էր ստացվել, որ Երևանի հյուրանոցային համալիրներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել է Մութաֆյանի դին։










