Երևանում 44-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 2 հարազատ եղբայրների կանանց.Shamshyan.com

09:54 • 12.11.15

Երեկ` նոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է shamshyan.com-ը։


Ժամը 19:45-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Բուռնազյան փողոցների խաչմերուկում Երևանի Կրիվոյ փողոցի բնակիչ, 44-ամյա Գուրգեն Զմոյանը իր վարած Nissan մակնիշի 30 DD 055 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Մելանյա Բաղդասարյանին և 37-ամյա Նազենի Ղարաբաղցյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Էրեբունի բժշկական կենտրոն:


Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վրաերթի ենթարկվածները 2 հարազատ եղբայրների կանայք են, ովքեր փողոցը անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված, թույլատրելի հատվածով:


Վիրավորներից մեկին վարորդն է իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
 

Երևանում 44-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 2 հարազատ եղբայրների կանանց.Shamshyan.com