Ադրբեջանը ԼՂՀ այցելած Շվեյցարիայի քաղաքացու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

14:16 • 12.11.15

Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը Շվեյցարիայի քաղաքացի Վարդան Սիրմաքեսին ձերբակալելու որոշում է կայացրել։ Նրան ձերբակալելու համար ադրբեջանական կողմը դիմել է Ինտերպոլին, տեղեկացնում է contact.az-ը։

 

Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել էր Շվեյցարիային՝ այդ երկրի քաղաքացի Վարդան Սիրմաքեսին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով, քանի որ վերջինս, առանց Ադրբեջանի թույլտվության, այցելել է Լեռնային Ղարաբաղ և այնտեղ «ապօրինի  գործունեություն» ծավալել։

 

Սիրմաքեսը, լինելով Franck Muller Group ընկերության գործադիր տնօրենը, իր կողմից ստեղծված խմբով ձեռնարկատիրական գործունեություն է իրականացրել Ղարաբաղում։

 

Բացի այդ, Բաքուն Սիրմաքեսին մեղադրում է միջազգային մակարդակով «անօրինական ռեժիմի» քարոզչությունն անելու, «սահմանն ապօրինի հատելու» համար։

Ադրբեջանը ԼՂՀ այցելած Շվեյցարիայի քաղաքացու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել