Հակաթմրանյութային հատուկ գործողություն Թուրքիայում. ձերբակալվել է ավելի քան 190 թմրավաճառ

10:01 • 12.11.15

Ստամբուլում թմրանյութերի դեմ պայքարի հատուկ գործողություն է իրականացվել՝ ավելի քան 5.000 ոստիկանների մասնակցությամբ, հաղորդում է Anadolu գործակալությունը։

 

Գործողությունն իրականացվել է Ստամբուլի 39 շրջաններում։ Ձերբակալվել է 192 թմրավաճառ։

 

Նախօրեին Թուրքիայում հակաթմրանյութային հատուկ գործողություններ էին տեղի ունեցել նաև Ադանա, Իզմիր քաղաքներում ու Դիարբեքիր նահանգում:

 

Մոտ 3 ամիս տևած աշխատանքներից հետո Ադանայում, Դիարբեքիրում ու Իզմիրում որոշակի հասցեներում ոստիկանական խմբերն անսպասելի գործողություն են սկսել։ Դրան մասնակցել է 450 ոստիկան։

 

Գործողությանը մասնակցել է նաև ուղղաթիռ։ Ձերբակալվել է 20 մարդ։ Կասկածյալների տներից զենքեր ու 90 կգ-ից ավելի թմրանյութ է հայտնաբերվել։



Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ երկրում խստացվելու է թմրանյութերի դեմ պայքարը։ Նա հայտնել էր, որ կառավարությունը մտադիր է ավելացնել թմրանյութերից կախվածություն ունեցողների համար բուժհաստատությունների թիվը, իսկ թմրավաճառները համարվելու են ահաբեկիչներին հավասար։

Հակաթմրանյութային հատուկ գործողություն Թուրքիայում. ձերբակալվել է ավելի քան 190 թմրավաճառ