Հեռավոր Արևելքում վագրը սելֆի է արել

01:27 • 12.11.15

ՌԴ Պրիմորսկի երկրամասի «Ընձառյուծի երկիր» կոչվող ազգային պարկում ֆոտոծուղակին բախվելով` վագրը սելֆի է արել. տեսախցիկը խոշոր պլանով ֆիքսել է գազանի մռութը:


Ինչպես գրում է lenta.ru-ն` համապատասխան լուսանկարը հայտնվել է արգելոցի Instagram-ի էջում` «վագրային սելֆի` ֆոտոծուղակի առաջ» գրառման ներքո:


Նոյեմբերի 11-ին սոցցանցում հայտնված լուսանկարը 114 «լայք»  է ստացել, իսկ այն հրապարակելուց հետո էջի հետևորդների թիվն ավելացել է 829-ով:

 

Հեռավոր Արևելքում վագրը սելֆի է արել