Մի կին Թրամփի հանրահավաքի ժամանակ նստել է առաջին շարքերում և ողջ ընթացքում ռասիզմի մասին գիրք ընթերցել (տեսանյութ)
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ, որն անցկացվել է Իլինոիս նահանգում, մի կին տեղ է զբաղեցրել քաղաքական գործչի հետևում առաջին շարքերում և ողջ ընթացքում գիրք կարդացել, գրում է Business Insider-ը։
Նա պատահական գիրք չի ընթերցել. կնոջ ձեռքում Կլաուդիա Ռանկինի «Քաղաքացի. ամերիկյան քնարերգություն» գիրքն է եղել, որը ռասիզմի թեմայով պոեզիա է պարունակում։
Այս արարքը վրդովեցրել է կնոջ հետևում նստած մի զույգի, որը խնդրել է նրան դադարեցնել դա։ Կինը, սակայն, հրաժարվել է և բացատրություն տվել, ինչն ակնհայտորեն դուր չի եկել երկուսին։ Այս խոսակցությունը շարունակվել է մոտ 30 վայրկյան, ինչից հետո զույգը շարունակել է նայել կնոջ ուղղությամբ հանրահավաքի ողջ ընթացքում։
This woman got a prime seat at a Donald J. Trump rally — and spent the whole time reading a book about racism.
Posted by INSIDER on Wednesday, November 11, 2015










