Ինչպես փրկել Թրամփի սանրվածքը Պուտինի հետ հանդիպմանը. NBC-ն հումորային սքեթչ է նկարել (տեսանյութ)

13:56 • 12.11.15

NBC հեռուստաընկերությունը սքեթչ է հրապարակել, որը նվիրված է միլիարդատեր Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելիս։

 

5 րոպեանոց տեսանյութում ներկայացված են 2017 թվականի իրադարձությունները՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում միլիարդատիրոջ հաղթանակից հետո։ Սյուժեում Թրամփը պետք է Պուտինի հետ Մոսկվայի Կարմիր հրապարակում պատմական հանդիպում ունենա։

 

Սակայն բանակցությունները լուրջ սպառնալիքի պատճառով վտանգի տակ են. քամին կարող է փչացնել ԱՄՆ-ի նախագահի սանրվածքը:

 

Դրանով պայմանավորված՝ Պենտագոնում արտահերթ նիստ է տեղի ունենում, որի ընթացքում Սպիտակ տան տիրոջ գլխին հատուկ ջոկատ է իջեցվում՝ «սանրվածքը կայունացնելու համար»։

 

Մոսկվայում քամու հետ պայքարն առանց կորուստների չի լինում։ Արդյունքում թիմը  հաղթահարում է առաջադրանքը, և Թրամփն անգամ Պուտինի գովասանքին է արժանանում: