«Այո և ոչ»–ի քարոզարշավը «Հյուսիս» և «Հարավ» ուղղություններով (ուղիղ)

12:15 • 13.11.15

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների իրապատման «Հարավ» ուղղության քարոզարշավը:

 

Հիշեցնենք, որ Հարավային և հյուսիսային մարզերի  ողջ ճանապարհին «այո»-ներն ու «ոչ»-երը պետք է հանդիպեն մարդկանց հետ, զրուցեն, բացատրեն, քարոզեն, վիճեն` մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ, օրական 10-12 ժամ լինելով ուղիղ եթերի ռեժիմում` զուգահեռաբար ներկայացնելով «այո»–ի ու «ոչ»-ի հակադիր իրականություններ:

 

«Հարավցիների» խումբը` Հրայր Թովմասյան, Արման Սաղաթելյան, Կարինե Աճեմյան, Վարդան Այվազյան, Հրանտ Բագրատյան, Թամարա Գևորգյան, Վաղինակ Շուշանյան, Ազատ Արշակյան կազմով է, հյուսիսցիները` Սամվել Ֆարմանյան, Մարգարիտ Եսայան, Միքայել Մելքումյան, Արթուր Եղիազարյան, Վարդան Խաչատրյան. Պետրոս Մակեյան, Արմեն Մկրտչյան, Նարեկ Այվազյան:

 

«Հարավցիները կլինեն Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, հյուսիսցիները` Գյումրի, Ամասիա, Լոռի, Տավուշ. Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Դիլիջան, Գեղարքունիք:

 

 

«Այո և ոչ»–ի քարոզարշավը «Հյուսիս» և «Հարավ» ուղղություններով (ուղիղ)