Լեհաստանում նոր վարչապետ է նշանակվել

22:09 • 13.11.15

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Բեատա Շիդլոյին պաշտոնապես նշանակել է  երկրի վարչապետի պաշտոնում:

Ինչպես տեղեկացնում Корреспондент-ը` հանդիսավոր արարողությունը կայացել է Վարշավայի պալատում: Բեատա Շիդլոն կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինել է Եվա Կոպաչին, ում ղեկավարած կառավարությունը հինգշաբթի հրաժարական է ներկայացրել:

Հոկտեմբերի վերջին Եվա Կոպաչի «Քաղաքացիական հարթակ» լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում պարտվել է երկրի նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկու «Օրենք և արդարություն» կուսակցությանը:

Արդյունքում Կաչինսկին վարչապետի պաշտոնի համար առաջադրել է Շիդլոյի թեկնածությունը:

 

Լեհաստանում նոր վարչապետ է նշանակվել