Սիրիական ընդդիմությունը ազատագրել է ԻՊ-ի գրաված սիրիական քաղաքը
Սիրիական ընդդիմությունը, որին աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ետ է գրավել Ալ-Հոուլ սիրիական քաղաքը:
Reuters գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնում է կոալիցիայի մաս կազմող քուրդ աշխարհազորայինների ներկայացուցիչը: Ալ-Հոուլ քաղաքը գտնվում է Ալ-Հասակա նահանգում` Իրաքի հետ սահմանի մոտակայքում:
Աղբյուրի հաղորդմամբ` ԻՊ-ի զինյալները փախել են քաղաքից:










