«Այո»-ի ճակատն անցել է նարդի ու շախմատ խաղալուն, իսկ «ոչ»-ը քաղաքացիներին բացատրում՝ նոր սահմանադրությունը վտանգում է տարածքային ամբողջականությունը

13:21 • 13.11.15

Արագածոտնի մարզի Ուշի համայնքում իրապատում նախագծի «Այո» ճակատը ներկայացնող  մասնակիցներ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն քաղաքացիների  նոր սահմանադրության դրական կողմերը բացատրելուց հետո սկսեցին նարդի ու շախմատ խաղալ քաղաքացիների հետ:


Իսկ այդ ընթացքում «ոչ»-ի ճակատի կողմնակիցները ակտիվ քարոզչություն էին իրականացնում: Մասնավորապես՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանը քաղաքացիներին բացատրում էր, որ նոր սահմանադրությունը խնդիր կարող է դառնալ երկրի տարածքային ամբողջականության համար:


«Օրինակ, հանրաքվե կարող են անցկացնել, կեղծել ու մի հողակտոր փոխանակել կամ հանձնել հակառակորդին, ու ոչ մեկ պատասխանատվություն չի կրի, ամեն ինչ կգցեն ժողովրդի վրա»,- ասաց նա:


Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ իրականում ոչ մեկ ոչ մի բան չի հասկանում նոր սահմանադրությունից:


«Եթե հիմա ման գաս, մեկին չես գտնի, որ ասի հասկանում ա սահմանադրությունից»,-ասաց նա:


Նարեկ Այվազյանն էլ ընդգծեց, որ բացարձակապես անհասկանալի է, թե ինչպես է բարելավելու մարդու կյանքը։ «Իրականում քաղաքացու կյանքը ոչ մի բանով չի փոխվելու»,- ասաց նա:
 

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանն էլ նշեց, թե «այո»-ի կողմը «կարողացել է գտնել 5 նորմալ խոսացող մարդ» և մասնակից դարձնել քարոզչությանը:
«Մնացածը հաստավիզ են ու թիկնապահներով»
,- ասաց նա:

 

 

«Այո»-ի ճակատն անցել է նարդի ու շախմատ խաղալուն, իսկ «ոչ»-ը քաղաքացիներին բացատրում՝ նոր սահմանադրությունը վտանգում է տարածքային ամբողջականությունը