Բեյրութում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 43-ի. երկրում այսօր սգո օր է հայտարարվել (լուսանկարներ)
Բեյրութի հարավային արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 43-ի, հայտնում է Корреспондент-ը` հղում անելով երկրի առողջապահության նախարար Վաել Աբու Ֆաուրին:
Նախարարը հայտնել է, որ 43 մարդ մահացել է, տուժածների թիվը 240 է։
Երկու ահաբեկիչներ 7 րոպե տարբերությամբ պայթեցրել են իրենց Բուրջ ալ- Բարաժնե թաղամասի մարդաշատ փողոցում։ Երկրորդ պայթյունը հնչել է այն պահին, երբ քաղաքացիները սկսել են օգնել առաջինից տուժածներին:
Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններն այն թաղամասերում, որտեղ առավելապես շիա մուսուլմաններ են ապրում, դատապարտել են երկրի խոշոր քաղաքական կուսակցությունների ղեկավարները և իշխանությունները, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Լիբանանի վարչապետ Թամամ Սալյամն ուրբաթ սգո օր է հայտարարել:










