Ամերիկյան վերաքննիչ դատարանը Կալիֆոռնիա է վերադարձրել մահապատիժը

12:49 • 13.11.15

ԱՄՆ-ում վերաքննիչ դաշնային դատարանը չեղարկել է ստորին ատյանի դատարանի որոշումը Կալիֆոռնիայում մահապատժի ոչ սահմանադրական լինելու մասին՝ պատիժն իրականացնելու ժամանակ հսկայական ուշացումների պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Անցած տարի մահապարտներից մեկի փաստաբանները շահել են դատը՝ պնդելով, որ Կալիֆոռնիայում մահապատիժների իրականացման ժամանակ երկարատև ուշացումները հակասում են դաժան և անսովոր պատժի արգելքին, իսկ դա նշանակում է՝ հակասում են Սահմանադրությանը։

 

Սակայն վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ չնայած նրան, որ շատ մարդիկ Կալիֆոռնիայում մահապատիժների համակարգն անարդյունավետ են համարում, այն համապատասխանում է դաշնային օրենքին։

 

Նախաձեռնող խմբի անդամները, ովքեր դեմ են հանդես եկել մահապատիժների իրականացման գործող ընթացակարգին, առաջարկում են կրճատել մահապատժի վճռի հրապարակումից մինչև դրա կատարումն ընկած ժամկետը 30-ից մինչև 10-15 տարի։

 

Որպես պատիժների կատարման համակարգի բարեփոխումներից մեկը՝ առաջարկվում է դատական գործընթացներին բողոքարկումներ տալու գծով մասնագիտացած փաստաբանների ներգրավումը:

 

2012 թվականին Կալիֆոռնիայում մահապատժի վերացման մասին հարցը դրվել է հանրաքվեի, բայց նահանգի ընտրողները մերժել են այդ առաջարկը։

 

Ամերիկյան վերաքննիչ դատարանը Կալիֆոռնիա է վերադարձրել մահապատիժը