Երևանում բժիշկները չեն կարողացել փրկել իր ավտոտնակում շմոլ գազից թունավորված 34-ամյա քաղաքացուն.shamshyan.com

22:05 • 13.11.15

Այսօր ժամը 18:25-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միչուրինի 5ա շենքի ավտոտնակում քաղաքացի կա և ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Մինչ փրկարարների հասնելը քաղաքացիները իրենց ուժերով բացել են ավտոտնակի դուռը, որտեղ հայտնաբերել են Բուրնազյան փողողի 7/3 շենքի բնակիչ, 34-ամյա Սեյրան Միրզոյանին։ 

 

Բժիշկները, ժամանելով նշված վայր,  փորձել են օգնություն ցուցաբերել Ս. Միրզոյանին, սակայն նա մահացել է:

 

Աղբյուրը հայտնում է, որ նշված ավտոտնակում հայտնաբերվել է նաև Nissan մակնիշի 81 OF 081 համարանշի ավտոմեքենա, որը պատկանում է մահացած Ս. Միրզոյանին։


Ըստ նախնական տեղեկությունների` Ս. Միրզոյանը փորձել է ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարել և, հավանաբար, գործի է գցել ավտոմեքենան և առաջացել է շմոլ գազ, ինչն էլ մահվան պատճառ է դարձել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 


 

Երևանում բժիշկները չեն կարողացել փրկել իր ավտոտնակում շմոլ գազից թունավորված 34-ամյա քաղաքացուն.shamshyan.com