Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար

17:15 • 13.11.15

Ավստրալիայի Ուիլուբի քաղաքի «Beauchaur park» այգում Ուիլոուբիի քաղաքապետի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն Եպիսկոպոս Նազարյանի, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հանդիսավորությամբ բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:

 

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, բույն օրը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքի միջև ատորագրվել է նաև բարեկամության համաձայնագիր: Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է համագործակցություն սկսում Ավստրալիայի քաղաքների հետ:

Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար