Մեծ Բրիտանիան մտադիր է օգնել Թուրքիային փախստականների հոսքը կանգնեցնելու հարցում

09:21 • 13.11.15

Մեծ Բրիտանիան Եվրամիության միակ երկիրն է, որը ֆինանսական օգնություն է առաջարկել Թուրքիային` Սիրիայից փախստականների հոսքը կանգնեցնելու համար, գրում է РИА Новости-ն։

 

ԵՄ երկրների առաջնորդները գագաթաժողովի ընթացքում մի շարք աֆրիկյան երկրների գործընկերների հետ քննարկել են ներկայիս միգրացիոն ճգնաժամը:
 

Նախատեսվում է, որ ներկայիս գագաթաժողովում ԵՄ-ն Թուրքիայի հետ կհամաձայնեցնի գործողությունների ընդհանուր պլանը, որը ենթադրում է ֆինանսական օգնություն ԵՄ-ի կողմից 3 մլրդ եվրոյի չափով, Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների ակտիվացում և վիզաների չեղարկման արագացված գործընթաց:

 

Թուրքիան, իր հերթին, պետք է օգնի պահպանել համատեղ սահմանը, լավացնել փախստականների պայմանները, կանխի ներգաղթյալների հոսքն իր տարածքից դեպի ԵՄ և վերադարձնի անօրինական ներգաղթյալներին, ովքեր Թուրքիայից հայտնվել են ԵՄ-ում։

Մեծ Բրիտանիան մտադիր է օգնել Թուրքիային փախստականների հոսքը կանգնեցնելու հարցում