Գերմանիայի տներից մեկում երեխաների դիեր են հայտնաբերվել
Բավարիայի ոստիկանությունը Գերմանիայի հարավում գտնվող մասնավոր տներից մեկում մի քանի երեխայի դի է գտել։ Դիերի ստույգ թիվը չի նշվում, տեղեկացնում է вести.ru-ն:
Լրագրողների տվյալներով՝ առնվազն երկու մանկան դի հայտնաբերվել է տուփում։ Ոստիկանությունը քննում է միջադեպը։
Սարսափելի գտածոն օրենքի պահապաններն արել են Չեխիայի սահմանին գտնվող Վալլենֆելս բնակավայրում։ Հայտնի է, որ այն տանը, որտեղ հայտնաբերվել են երեխաների դիերը, բնակվել են ամուսիններ՝ իրենց 3 երեխաների հետ։
Տանտերերն ամուսնալուծվել են մի քանի ամիս առաջ: Ենթադրաբար՝ ընտանիքի հայրը ևս 4 երեխա է ունեցել այլ ամուսնություններից։










