Գերմանիայում դատարանը 87-ամյա կնոջը դատապարտել է ազատազրկման՝ Հոլոքոստը հերքելու համար

15:23 • 13.11.15

Գերմանիայում դատարանը 87-ամյա Ուրսուլա Հավերբեկ-Վետցելին դատապարտել է 10 ամսվա ազատազրկման Հոլոքոստը հերքելու համար, գրում է gazeta.ru-ն։

 

Հաղորդվում է, որ կինը նման հայտարարություն է արել «Օսվենցիմի հաշվապահ» Օսկար Գրենինգի գործով դատական նիստի ժամանակ։ Նա ասել է լրագրողներին, որ Օսվենցիմը չի եղել հրեաների զանգվածային սպանդի վայր, ինչպես չի եղել և հոլոքոստ։

 

Դատարանը որոշել է, որ նման հրապարակային ելույթները նպաստում են հասարակության շրջանում ագրեսիվ տրամադրությունների աճին։

 

Գերմանիայում դատարանը 87-ամյա կնոջը դատապարտել է ազատազրկման՝ Հոլոքոստը հերքելու համար