ՌԴ-ն պատրաստ է համագործակցել Լիբանանի հետ ԻՊ-ի դեմ պայքարում

15:14 • 13.11.15

Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Լիբանանի հետ ահաբեկչության, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ցավակցական հեռագիր է հղել Բեյրութի արվարձանում տեղի ունեցած խոշոր ահաբեկչության կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով։

 

Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած խոշոր ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

 

Լիբանանի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ահաբեկիչները հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ հարձակումը  կազմակերպել են իրենք:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյրութի Բուրջ ալ-Բարաժնե արվարձանում 2 ռումբ է պայթել։ Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 40, վիրավորվել մոտ 200 մարդ: Նախնական տեղեկություններով՝ ռումբերը պայթեցրել են մահապարտ ահաբեկիչները:

 

 

ՌԴ-ն պատրաստ է համագործակցել Լիբանանի հետ ԻՊ-ի դեմ պայքարում