ԱՄՆ-ն հարված է հասցրել այն շրջանին, որտեղ ենթադրաբար եղել է ԻՊ-ի ամենադաժան անդամներից Ջիհադի Ջոնը
ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Սիրիայում, որի հետևանքով ենթադրաբար զոհվել է «Իսլամական պետություն» խմբավորման ամենադաժան անդամներից մեկը՝ Ջիհադի Ջոնը, գրում է The Daily Mail-ը։ Ամերիկացի պաշտոնյաները, սակայն, դեռ չեն հաստատել, որ նա սպանվել է։
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին օդային հարվածներ իրականացնելիս ԱՄՆ-ն նաև օգտագործում է Մոհամեդ Էմվազիի, ով նաև հայտնի է որպես Ջիհադի Ջոն, գտնվելու վայրի մասին տվյալները, հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պիտեր Կուկը։
Նա հայտնել է, որ օդային հարվածներն իրականացվել են գրոհայինների «մայրաքաղաք» համարվող Ռաքքայի հատվածում՝ թիրախավորելով Ջիհադի Ջոնին։
Ներկայում ահաբեկչի ոչնչացման մասին տեղեկություն չկա:
Ավելի վաղ Ջիհադի Ջոնը գերիներից մեկի մահապատժի ժամանակ տեսանյութով ցույց է տվել իր դեմքը և ասել, որ կվերադառնա Մեծ Բրիտանիա: Նա նաև ասել է, որ պատրաստվում է վերադառնալ Մեծ Բրիտանիա, որ շարունակի «գլխատել մարդկանց»։










