ՀՀ-ում հնարավոր չէ լեգիտիմ ընտրություններ. «Նոր Հայաստան»-ը նամակ փոխանցեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակին (տեսանյութ)

13:08 • 13.11.15

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակ փոխանցեցին իրենց հայտարարությունը՝ «Ընդդիմության միասնական շտաբի»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը սաստկացնելու և Ճակատի քարոզչական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ:

 

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ շտաբի ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն երկրորդ հայտարարությունն են հղում Հայաստանում հավատարմագրված միջազգային կառույցներին և դեսպանություններին առ այն, որ իշխանությունները շարունակում են ապալեգիտիմացնել հանրաքվեի գործընթացը՝ սպառնալիքներ հղելով և խոչընդոտներ ստեղծելով իրենց առաջ:
 

Նա նշեց, որ 12 դեսպանություններին ևս կհանձնեն նամակը: «Մենք ցանկանում ենք բարձրաձայնել, որ Հայաստանում հնարավոր չէ լեգիտիմ ընտրություններ:  Արդյունքը մենք կտեսնենք դեկտեմբերի 1-ին և ժողովրդի մոբիլիզացիայի դեպքում մենք պատրաստվում ենք հեռացնել այս ռեժիմին»,- ասաց նա և դրան հասնելու որպես մեթոդ համարեց քաղաքացիական անհնազանդությունը: Նա նաև վստահեցրեց, որ ընդդիմության մեջ պառակտում գոյություն չունի:

 

 

ՀՀ-ում հնարավոր չէ լեգիտիմ ընտրություններ. «Նոր Հայաստան»-ը նամակ փոխանցեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակին (տեսանյութ)