Թուրքիայում քրդերի հետ հերթական բախումն է գրանցվել. կան զոհեր

12:51 • 13.11.15

Թուրքիայի Ջիզրե և Սիլոփ նահանգներում Թուրքիայի բանակային ստորաբաժանումների ու Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:

 

Ինչպես տեղեկացնում է Milliyet թերթի կայքը, թուրք զինծառայողների իրականացրած հատուկ գործողության ընթացքում 11 քուրդ զինյալ է սպանվել։

 

Քրդերն իրենց հերթին կրակ են բացել թուրք զինվորների ուղղությամբ:

 

Պարզվել է, որ զինյալները քաղաքում մի շարք շինություններ են ականապատած եղել։

Թուրքիայում քրդերի հետ հերթական բախումն է գրանցվել. կան զոհեր