Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն Սորոսին Ազատության շքանշան է շնորհել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամերիկացի ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսին Ազատության շքանշան է շնորհել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Վերջին տարիներին Ձեր ակտիվ գործունեությունը չափազանց շատ է նպաստել ժողովրդագրական փոփոխություններին, որոնք այժմ տեղի են ունենում Ուկրաինայում: Այդ պատճառով ինձ համար մեծ պատիվ է Ձեզ այսօր հանձնել խորհրդանշական անունով այս բարձր պարգևը՝ Ազատության շքանշանը»,- ասել է Ուկրաինայի նախագահը Սորոսի հետ հանդիպման ժամանակ։
Պորոշենկոն նշել է Ուկրաինայում ժողովրդավարության հաստատման գործում զգալի դերը, որ արդեն 25 տարվա ընթացքում ունի Սորոսի կողմից հիմնադրված միջազգային հիմնադրամը։










