Ռուսաստանի և Թուրքիայի առաջնահերթությունները Սիրիայում կարգավորման հարցի վերաբերյալ համընկնում են
ՌԴ և Թուրքիայի դիրքորոշումները Սիրիայում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ տարբերվում են, բայց առաջնահերթությունները համընկնում են: Երկու երկրները կողմ են ահաբեկչությանն արդյունավետ հակազդեցությանը, հայտարարել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ն:
«Այո, իսկապես, մեր պետություններում տարբերվում են Սիրիայում ճգնաժամի կարգավորման դիրքորոշումները: Բայց կարևոր է, որ Ռուսաստանի և Թուրքիայի մոտ առաջնահերթությունները նույնն են. մեր երկրները հանդես են գալիս տարածաշրջանում իրավիճակի կարգավորման և ահաբեկչության արդյունավետ հակազդեցության օգտին»,- ասել է Պուտինը ռուսական և թուրքական լրատվամիջոցներին Անթալյայում G20 վեհաժողովի նախաշեմին:
«Եղած տարաձայնությունները չպետք է վնաս հասցնեն երկկողմանի կապերին: Հակառակը՝ կառուցողական համագործակցության հավաքված փորձն ակտիվ օգտագործում ենք ընդհանուր կետեր գտնելու համար»,- ընդգծել է ՌԴ Նախագահը:










