Սիրիայում բնակչությունը վերադառնում է ազատագրված բնակավայր
Սիրիայում Հալեպի հարավ-արևմուտքի Ալ-Հադեր գյուղի բնակիչները վերադառնում են` ազատագրումից հետո:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այս բնակավայրում է եղել «Ջեբհեթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ամենախոշոր պատվարը:
Սիրիայի կառավարական ուժերը աշխարհազորի միավորումների աջակցությամբ նոյեմբերի 11-ին ազատագրել էր Ալ-Հադերը և լիակատար վերահսկողություն ձեռք բերել բնակավայրի նկատմամբ: Ազատագրումից հետո սկսվել էր ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքը:
Միաժամանակ Սիրիայի իշխող «Բաաս» կուսակցության գլխավոր քարտուղար Ահմադ Իբրահիմը,ով ծննդով Ալ-Հադերից է, շնորհակալություն է հայտնել «Ռուսաստանին ու Իրանին և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն»:










