Բավարիայում իր 8 երեխաներին սպանողը մայրն է եղել
Բավարական Վալլենֆելս քաղաքի 45-ամյա բնակչուհին խոստովանել է, որ սպանել է իր ութ երեխաներին։
Այդ մասին հաղորդում է Focus Online-ը՝ ոստիկանության մամուլի ծառայությանը հղումով: Կինը ձերբակալվել է այս գիշեր՝ Վալլենֆելսից 15 կմ հեռու գտնվող հյուրանոցում:
Երեխաների մարմինները հայտնաբերվել էին տանը, որտեղ կինը 18 տարի բնակվել է ամուսնու հետ:
Սպանված երեխաների տարիքը հայտնի չէ:
«Մարմինները վատ վիճակում են: Ակնհայտ է, որ նրանցից ոմանք այդտեղ եղել են երկար տարիներ։ Փորձաքննությունն ակնկալվում է հաջորդ շաբաթ»,-պատմել է դատախազ Մարտին Դիպպոլդը:
Հայտնի չէ նաև հանցագործությանը ձերբակալվածի ամուսնու մասնակցության մասին: Նաև հայտնի չէ, թե արդյոք նա սպանվածների հայրն է եղել:










