Ֆրանսիական օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ամստերդամում` սպառնալիքից հետո
Air France ավիաընկերությանը պատկանող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ամստերդամում` Twitter սոցցանցում հրապարակված սպառնալիքից հետո։
«Գազետա»-ն հայտնում է, որ օդանավն ուղևորվելիս է եղել Փարիզ: Օդանավի ուղևորները տարհանվել են:
Ներկա պահին ինքնաթիռը մանրակրկիտ զննվում է:
Միջադեպն արձանագրվել է Փարիզում աննախադեպ ահաբեկչական հարձակումների ֆոնին: Մանրամասները կարող եք կարդալ այստեղ։










